×

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ

 

արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտներն են՝

 

 

Սերտիֆիկացում եվ Որակ ՍՊԸ

Որակը դա կարգախոս չէ, այլ՝ բիզնեսի գրավական

(+374) 96 35-00-01

info@certify.am

Սերտիֆիկացման Մարմին

Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի

Բարձրակարգ Ծառայություններ

Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է

Համագործակցության կամուրջ

08/06/2018 թվականին Թբիլիսիի «Marriott» հյուրանոցի «King Giorgi & Mirian» սրահում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան «Համագործակցության կամուրջ» բիզնես-միջոցառումը:

 

Միջոցառումը նախաձեռնել և իրականություն դարձրեցին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իր գործընկեր կազմակերպությունների՝ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ, «Տոնուս-Լես» ՍՊԸ, «Տոնուս-Լես Ջորջիա» ՍՊԸ-ի հետ:

 

Միջոցառման նպատական էր Հայաստան-Վրաստան բիզնես հարաբերություններին նոր զարկ տալը՝ հատկապես շեշտադրելով այն ծառայությունները, որոնք այսօր  պահանջված են հարևան երկրում:

 

Միջոցառմանը հրավիրված էին վրացական դեղագործական շուկայում հայտնի ընկերություններ՝ GEPHA Ltd, GMP Ltd, PSP Ltd, AVERSI Ltd, AVERSI Rational Ltd, Quality Lab Ltd, GEA Ltd, Neo Pharm Ltd, Bio Pharm Ltd, Global Test Ltd, Turmaznidze Ltd, Sakhalkho Ltd, Molisani Ltd, IMPLEX Ltd, TSSU Ltd, ամերիկյան՝ American Clinic-ի, ֆրնասիական՝ MERCK ընկերություններից ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի Առողջապահության Նախարարությունից հրավիրված հատուկ ներկայացուցիչներ:

 

«Услуги для наших грузинских партнеров» խորագիրը կրող շնորհանդեսի շրջանակներում «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն առաջարկեց իր տանիքի տակ գտնվող 2 լաբորատորիաների ծառայությունները՝ դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումներ և մանրէաբանական փորձարկումներ, ինչպես նաև ներկայացրեց Պետական Գրանցման Վկայականի տրմադարման ծառայությունները, որոնք շատ մեծ արձագանք գտան վրաց գործընկերների շրջանակում, քանի որ հանձինս «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի, ով իրավասու է և ռեզիդենտ տրամադրելու Պետական Գրանցման Վկայական, կարող է ապահովել վրաց գործընկերների ելքը դեպի ԵԱՏՄ երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Ղրղզստան) շուկա:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն ներկայացրեց EAC հայտարարագրերի և սերտիֆիկատների տրամադրման ծառայությունները և ոլորտները, իսկ «Տոնուս-Լես» ընկերությունը ներկայացրեց իր «Պայմանագրային Հետազոտական Կազմակերպության» (CRO) ծառայությունները:

 

Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում, անհրաժեշտություն չի լինի Հայաստան գալու, քանի որ Վրաստանում է գտնվում համգործակցությունների համար կամուրջ հանդիսացող ընկերությունը՝ «Տոնուս-Լես Ջորջիան»:

 

Միջոցառումը կազմակերպած բոլոր ընկերություններն էլ կարևորեցին Հայաստանի և Վրաստանի միջև առավել սերտ բիզնես հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնք բխում է ոչ միայն մասնավոր ընկերությունների շահերից, այլև կարող են նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, նամանավանդ, որ Հայաստանը կարող է լինել այն երկիրը, ով կարող է Վրաստանի առջև բացել ԵԱՏՄ շուկան: