×

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ

 

արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտներն են՝

 

 

Սերտիֆիկացում եվ Որակ ՍՊԸ

Որակը դա կարգախոս չէ, այլ՝ բիզնեսի գրավական

(+374) 96 35-00-01

info@certify.am

Սերտիֆիկացման Մարմին

Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի

Բարձրակարգ Ծառայություններ

Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է

ՊՐՈԴԷՔՍՊՈ 2019

Փետրվարի 11-15, Մոսկվայում տեղի ունեցավ «ՊՐՈԴԷՔՍՊՈ» 26-րդ միջազգային ցուցահանդեսը, որը սննդի, ըմպելիքների և սննդային հումքի ոլորտում թիվ 1 ցուցահանդեսն է համարվում ՌԴ-ում:

 

Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության և առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանո ներքո:

 

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին 69 երկրներից 2442 ընկերություններ, ովքեր իրենց արտադրանքը ներկայացնում էին 28 տարբեր թեմաներով առանձնացված տաղավարներում:

 

Ցուցահանդեսին B2B ձևաչափով մասնակցում էր նաև  «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինն իր գործընկեր կազմակերպության՝ միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի հետ:

 

«ՊՐՈԴԷՔՍՊՈ 2019»-ին «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինը և «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ՓԼ համատեղ մշակել էին ծառայությունների փաթեթ, որտեղ շեշտը դրված էր 1 պատուհանի սկզբունքի վրա՝ կատարել բոլոր լաբորատոր փորձարկումները և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը մեկ վայրից, ըստ ոլորտի համապատասխանության՝

 

  • Պետական Գրանցման Վկայական*, որը տրամադրվում է ԿԱՀ-ին, մանկական սննդին, ջրին (հանքային, բնական, բուժիչ, սեղանի) և մարզիկների համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերքին:

 

  • EAC հայտարարագրեր և սերտիֆիկատներ, որոնք տրամադրվում են, ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքներին:

 

Ցուցահանդեսի ընթացքում «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ և «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ աշխատակիցներն ունեցել են մոտ 100 ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ և արդյունքներն արդեն իսկ շոշափելի են, քանի որ Հայաստան վերադառնալուն պես ստացել ենք բազմաթիվ զանգեր և նամակներ:

 

*Համագործակցում է «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸի հետ: