×

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ

 

Արտադրանքի Սերտիֆիկացման Մարմնի հավատարմագրման ոլորտներն են՝

 

 

 

Կառավարման Համակարգերի Սերտիֆիկացման Մարմնի Հավատարմագրման ոլորտները՝

 

Սերտիֆիկացում եվ Որակ ՍՊԸ

Որակը դա կարգախոս չէ, այլ՝ բիզնեսի գրավական

(+374) 96 35-00-01

(+374) 33 35-00-01

info@certify.am

info_cms@certify.am

Սերտիֆիկացման Մարմին

Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի

Բարձրակարգ Ծառայություններ

Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է

ՀՀ-ում կան բարեխիղճ արտադրողներ

16/02/2018 թվականին տեղի ունեցավ «ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող միջո­­ցառումը, որը կազմակերպվել էր «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ:

 

Ժամանակն էր շնորհակալություն հայտնելու այն գործընկերներին, ովքեր բարեխիղճ վերաբեր­մունք ունեն ո´չ միայն իրենց բիզնեսի, այլև հանրության նկատմամբ և պատասխանատու են իրենց արտա­դրանքի/ապրանքի որակի համար: Միջոցառմանը հրավիրված էին 42 ընկերություններից ներ­կայացուցիչներ, որոնք ՀՀ-ում այն արտադրողներն ու ներմուծողներն են, ովքեր պարտադիր կեր­պով իրականացնում են անհրաժեշտ լաբորատոր փորձարկումներ, կլինի դա սննդի, դեղերի, ծխա­խոտի, թե որևէ այլ ոլորտի և սպառողին են ներկայացնում իրենց արտադրանքը/ապրանքը միայն այն դեպքում, երբ վստահ են լինում բոլոր որակական ցուցանիշների նկատմամբ:

 

Ամփոփվեցին 2017թ. համատեղ ձեռքբերումները, հանձնվեցին շնորհակալագրեր, խրախուսական մրցա­նակներ՝ նման բիզնես մոտեցման համար, ինչպես նաև քննարկվեցին 2018թ. ակնկալիքները: Հյու­րերը շրջայց կատարեցին լաբորատորիայում և ականատես եղան որոշ փորձարկումների, ինչը ըստ ներկաների շատ տպավորիչ էր:

 

Արդեն 5 տարի է, որ գործում է ՀՀ-ում առաջին միջազգային հավատարմագրում ունեցող ԷՖ-ԴԻ-ԷՅ փորձարկման լաբորատորիան, որը վստահելի գործընկեր է բոլոր արտադրողների և ներ­մու­ծող­ների համար, քանզի նրանց առջև բացում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ ստեղ­ծելով առողջ և անվտանգ ապրելու նախապայմաններ:

 

Լաբորատորիայում փորձարկումներն իրականացվում են համաձայն՝ ազգային, միջազգային, ինչպես նաև Եվրասիական Տնտեսական Միության կողմից գործող ստանդարտների, որոշումների և նորմատիվ փաստաթղթերի, իսկ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված հայ­տարարագրերն ու սերտիֆիկատները գործում են թե´ Հայաստանում, և թե´ Մաքսային Միության ան­դամ երկրներում:

 

Լրատվամիջոցները միջոցառման մասին.

 

https://yelaket.am/?p=33260&l=am

 

https://shamshyan.com/hy/article/2018/02/16/1089345/

 

https://yn.am/?index&p=84461&l=am

 

https://timenews.am/article/08e3df13fe740c4bbfa7eb494f30c1c711331684fe37f4eafea5b01b023e7ccb