Սերտիֆիկացման Մարմին
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է
Փետրվարի 11-15, Մոսկվայում տեղի ունեցավ «ՊՐՈԴԷՔՍՊՈ» 26-րդ միջազգային ցուցահանդեսը, որը սննդի, ըմպելիքների և սննդային հումքի ոլորտում թիվ 1 ցուցահանդեսն է համարվում ՌԴ-ում:
Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության և առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանո ներքո:
Ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին 69 երկրներից 2442 ընկերություններ, ովքեր իրենց արտադրանքը ներկայացնում էին 28 տարբեր թեմաներով առանձնացված տաղավարներում:
Ցուցահանդեսին B2B ձևաչափով մասնակցում էր նաև «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինն իր գործընկեր կազմակերպության՝ միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի հետ:
«ՊՐՈԴԷՔՍՊՈ 2019»-ին «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինը և «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ՓԼ համատեղ մշակել էին ծառայությունների փաթեթ, որտեղ շեշտը դրված էր 1 պատուհանի սկզբունքի վրա՝ կատարել բոլոր լաբորատոր փորձարկումները և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը մեկ վայրից, ըստ ոլորտի համապատասխանության՝
Ցուցահանդեսի ընթացքում «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ և «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ աշխատակիցներն ունեցել են մոտ 100 ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ և արդյունքներն արդեն իսկ շոշափելի են, քանի որ Հայաստան վերադառնալուն պես ստացել ենք բազմաթիվ զանգեր և նամակներ:
*Համագործակցում է «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸի հետ: