Սերտիֆիկացման Մարմին
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է
«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն առաջարկում է Որակի կառավարման համակարգերի խորհրդատվություն*, ներդրում , աուդիտ և սերտիֆիկացում՝ համաձայն միջազգային ԻՍՕ 9001:2015 ստանդարտի:
«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է սերտիֆիկացում՝ համաձայն միջազգային ԻՍՕ 9001:2015 ստանդարտի՝ ըստ իր հավատարմագրման ոլորտների:
ԻՍՕ 9001 ստանդարտը սահմանում է Որակի կառավարման համակարգի պահանջներ, որոնք նախատեսված են այն կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են մատուցել որակյալ ապրանք և ծառայություն, կարևորում են իրենց հաճախորդների բավարարվածության մակարդակը և ձգտում են արդարացնել հաճախորդների ակնկալիքները:
ԻՍՕ 9001 ստանդարտը կիրառելի է ցանկացած կազմակերպության համար՝ անկախ գործունեության ոլորտից:
Սույն ստանդարտի կիրառումը երաշխավորում է, որ սպառողը ստանում է բարձրորակ ապրանք և ծառայություն, ինչն էլ իր հերթին նպաստում է տվյալ կազմակերպության առավելագույն շահույթ ստանալուն:
Ընկերության հեղինակության, տեղական և միջազգային գործընկերների մոտ բարձր վարկանիշ ունենալու լավագույն գրավականը Որակի կառավարման համակարգի առկայությունն է:
*ԿՀՍՄ-ն խորհրդատվություն տրամադրում է պահպանելով ԻՍՕ 17021-1-2015 ստանդարտի 5․2․5-5․2․8 ենթակետերով սահմանված անկողմնակալության պահանջները։