Սերտիֆիկացման Մարմին
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է
«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն առաջարկում է Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի խորհրդատվություն, ներդրում, աուդիտ և սերտիֆիկացում՝ համաձայն միջազգային ԻՍՕ 22000:2018 ստանդարտի:
ԻՍՕ 22000 (HACCP) համակարգի ներդրումն ապահովում է սննդամթերքի անվտանգ արտադրությունը և աջակցում՝ ընկերության զարգացմանը:
Նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք ձգտում են ստեղծել առավել կենտրոնացված, համաձայնեցված և միասնական Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ:
ԻՍՕ 22000 ստանդարտը սահմանում է Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող պահանջները, որոնք ապահովում են սննդամթերքի անվտանգությունը՝ սննդի շղթայի բոլոր փուլերում՝ ներառյալ վերջնական սպառում:
Սույն ստանդարտի նպատակն է համակարգել սննդի շղթայում ընդգրկված կազմակերպությունների աշխատանքները՝ միջազգային պահանջներին համապատասխան: