Սերտիֆիկացման Մարմին
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի
Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է
Նոյեմբերի 5-ին «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն և «ՍԻԳՆՈՒՄ» խորհրդատվական ընկերությունը «Բիզնես կլինիկա» նախագծի շրջանակներում անց են կացրել հանդիպում-քննարկում Մանթաշյանց բիզնես ակումբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կառավարման համակարգերի ներդրման կարևորությունը, արտադրանքի սերտիֆիկացման ու հայտարարագրման առանձնահատկությունները, և հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են մասնակիցներին հուզող հարցերը։
Հանդիպման նպատակն էր աջակցել բիզնես համայնքին՝ ապահովելով գործնական խորհրդատվություն և լուծումներ, որոնք կնպաստեն որակի կառավարման համակարգերի զարգացմանը և արտադրանքի համապատասխանությանը: