×

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ

 

Արտադրանքի Սերտիֆիկացման Մարմնի հավատարմագրման ոլորտներն են՝

 

 

 

Կառավարման Համակարգերի Սերտիֆիկացման Մարմնի Հավատարմագրման ոլորտները՝

 

Սերտիֆիկացում եվ Որակ ՍՊԸ

Որակը դա կարգախոս չէ, այլ՝ բիզնեսի գրավական

(+374) 96 35-00-01

(+374) 33 35-00-01

info@certify.am

info_cms@certify.am

Սերտիֆիկացման Մարմին

Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի

Բարձրակարգ Ծառայություններ

Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է

Ստանդարտներն ու թվայնացումը բիզնեսում

Հայ Գործարարների Ասոցիացիայի կողմից, «ExportPro» նախագծի շրջանակում, անցկացվեց «Ստանդարտներն ու թվայնացումը բիզնեսում» խորագրով միջոցառումը, որը միավորեց մասնակիցներին գործնական քննարկումների շուրջ։

 

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց մատակարարման շղթայի կառավարման ներկա միտումներին, ստանդարտացման և թվայնացման գործիքակազմերին, ինչպես նաև կառավարման համակարգերի նշանակությանը բիզնեսի արդյունավետության և մրցունակության բարձրացման համատեքստում։ Քննարկվեցին առկա խնդիրները, պետության կողմից առաջարկվող սուբսիդավորման ծրագրերը և թվային լուծումների կիրառման հնարավորությունները։

 

Մոդերացիան իրականացրեց «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի ղեկավար Ծովինար Ադամյանը։ Ելույթների և մասնակիցների ներկայացրած փորձի ու հաջողված կիրառությունների օրինակների միջոցով ձևավորվեց առավել հստակ պատկեր ընթացիկ միջավայրի և զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։