×

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ

 

Արտադրանքի Սերտիֆիկացման Մարմնի հավատարմագրման ոլորտներն են՝

 

 

 

Կառավարման Համակարգերի Սերտիֆիկացման Մարմնի Հավատարմագրման ոլորտները՝

 

Սերտիֆիկացում եվ Որակ ՍՊԸ

Որակը դա կարգախոս չէ, այլ՝ բիզնեսի գրավական

(+374) 96 35-00-01

(+374) 33 35-00-01

info@certify.am

info_cms@certify.am

Սերտիֆիկացման Մարմին

Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի

Բարձրակարգ Ծառայություններ

Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է

Մեր մասին

→ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ստեղծվել է 2017 թվականին, Մաքսային Միության և ՀՀ տեխնիկական կանոնակարգերին և նորմատիվ փաստաթղթերին (կամավոր սկզբունքով) համապատասխանության գնահատական տալու նպատակով՝ համաձայն իր հավատարմագրման ոլորտի:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 - 2013 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ Հավատարմագրման Վկայագիր N 018/S-036 (http://www.armnab.am/CertificationBodyList) և նշանակվել որպես գնա­հատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարու­թյան կողմից ՀՀ Գնահատման Մարմնի Նշանակման Վկայական Ն-21  (https://mineconomy.am/page/400):

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինը գտնվում է մաքսային միության հավատարմագրված լաբորատորիաների և արտադրանքի սերտիֆիկաց­ման մարմինների միասնական գրանցամատյանում (http://www.eurasiancommission.org/hy/Pages/default.aspx) և տրամադրում է համապատասխանության հայտարարագրեր և սերտիֆիկատներ` համաձայն մաքսային միության կանոնակարգերի:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի ծառայությունների գնագոյացումն ու արժեքը ներկայացված են՝  Հրաման № 515-Ն առ 16․04․2015թ. «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ինչպես նաև ընկերության PR 09.01-17 ընթացակարգի FO 09.01.14-17 ձևում:

 

→ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը ստեղծվել է 2019 թվականին` ԻՍՕ 17021-1:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը հավատարմագրվել է  Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021-1-2015 և ՀՍՏ ԻՍՕ/ՏՍ 22003-2016 ստանդարտների պահանջներին համապատասխան` Հավատարմագրման վկայագիր № 002/M-002

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը ներառված է Ազգային հավատարմագրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների միասնական գրանցամատյանում (http://www.armnab.am/ManagementSystemsListN):

Հավատարմագրման արդյունքում ԿՀՍՄ-ն իրավասու է իրականացնել սերտիֆիկացման գործընթացներ` համաձայն իր հավատարմագրման ոլորտների:

 

Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է կազմակերպությունների  Որակի և Սննդամթերքի անվտանգության  կառավարման համակարգերի խորհրդատվություն*, ներդրում, աուդիտ և սերտիֆիկացում:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը ներդրել է մատուցվող ծառայությունների շարունակական բարելավմանը միտված որակի կառավարման համակարգ, որի կարևորագույն մասն են կազմում որակի և անկողմնակալության քաղաքականությունները:

 

Աուդիտի գործընթացը,  սերտիֆիկատի գործողության կասեցումը, ինչպես նաև բողոքարկման գործընթացն իրականացվում են համաձայն հաստատված ընթացակարգերի։

 

Սերտիֆիկացման մարմնի անվանման և սերտիֆիկացման նշանի կամ պատկերանիշի (լոգո) կիրառումը ԿՀՍՄ-ի կողմից իրականացվում է ներքին ընթացակարգի համաձայն։

 

 

 

*ԿՀՍՄ-ն խորհրդատվություն տրամադրում է պահպանելով ԻՍՕ 17021-1-2015 ստանդարտի 5․2․5-5․2․8 ենթակետերով սահմանված անկողմնակալության պահանջները։

Ծառայություններ

Նորություններ

  • «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն`EU Business Register-ում պաշտոնապես գրանցված անդամ
    «ՍԵՐՏԻՖԻԱՑՈւՄ ԵՎ ՈՐԱԿ» ՍՊԸ-ն հետայսու հանդիսանում է EU Business Register-ում պաշտոնապես գրանցված անդամ...

  • Վստահե՛ք Ձեր բիզնեսը պրոֆեսիոնալներին
    Որակյալ ծառայություններ մատուցելու գրավականը պրոֆեսիոնալ թիմ ունենալն է...

  • ՊՐՈԴԷՔՍՊՈ 2019
    Փետրվարի 11-15 Մոսկվայում տեղի ունեցավ «ՊՐՈԴԷՔՍՊՈ» 26-րդ միջազգային ցուցահանդեսը, որը սննդի, ըմպելիքների և սննդային հումքի ոլորտում թիվ 1 ցուցահանդեսն է համարվում ՌԴ-ում...

  • Նոր ծառայություն
    «Սերտիիֆիակցում և Որակ» ՍՊԸ օգնում է տնտեսվարողին...

  • Համագործակցության կամուրջ
    «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն ներկայացրեց EAC հայտարարագրերի և սերտիֆիկատների տրամադրման ծառայությունները և ոլորտները...

  • ՀՀ-ում կան բարեխիղճ արտադրողներ
    16/02/2018 թվականին տեղի ունեցավ «ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող միջո­­ցառումը, որը կազմակերպվել էր «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ: Ժամանակն էր շնորհակալություն հայտնելու այն գործընկերներին, ովքեր բարեխիղճ վերաբեր­մունք ունեն ո´չ միայն իրենց բիզնեսի, այլև հանրության նկատմամբ և պատասխանատու են իրենց արտա­դրանքի/ապրանքի որակի համար: Միջոցառմանը հրավիրված էին 42 ընկերություններից ներ­կայացուցիչներ...

  • Հավատարմագրում
    «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն հավատարմագրվել է...

  • Գնահատման Մարմին
    «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ նշանակվել է ՀՀ գնահատման մարմին...

  • Մաքսային Միության Միասնական Գրանցամատյան
    «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինը գտնվում է Մաքսային Միության միասնական գրանցամատյանում...

Հետադարձ կապ

  ՀՀ, Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Նոր Գյուղ, 6-րդ փ․, 1-ին շ․

 

       Արտադրանքի սերտիֆիկացման մարմին

  +374 60 46-00-76 (ներքին՝ 104), +374 96 35-00-01

  info@certify.am

 

        Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին

  +374 33 35-00-01

  info_cms@certify.am

 

  www.certify.am